Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Միրզոյան. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա

27.07.2022, 11:00
Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա
Միրզոյան. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման վրա
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա:

Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպումից հետո:

«Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում», նշե է Միրզոյանը:-0-