Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+20

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնեցրել են սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի կառուցվածքը

25.04.2022, 10:42
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը
Միրզոյանն ու Բայրամովը համաձայնեցրել են սահմանազատման և անվտանգության  հանձնաժողովի կառուցվածքը
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի /ԱՌԿԱ/. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։

«Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:-0-