Рейтинг@Mail.ru
USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Միրզոյանն ու Ռայիսին կարևորել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը

23.10.2023, 19:36
Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
Միրզոյանն ու Ռայիսին կարևորել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 23-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու հարևան և բարեկամ երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա:

ՀՀ ԱԳ նախարարը և ԻԻՀ նախագահը կարևորել են տարբեր ոլորտներում ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:

Արարատ Միրզոյանը և Էբրահիմ Ռայիսին քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:-0-