Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-9

Միրզոյանը Ստամբուլում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորումն ու օրակարգային այլ հարցեր (ՎԻԴԵՈ)

18.10.2024, 18:08
Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ․ ՎԻԴԵՈ
Միրզոյանը Ստամբուլում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հարաբերությունների կարգավորումն ու օրակարգային այլ հարցեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ 

Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: