Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Միրզոյանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ զրույցում կարևորել է տարածքային ամբողջականության սկզբունքը Երևան–Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում

03.05.2024, 10:53
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
Միրզոյանը Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ զրույցում կարևորել է տարածքային ամբողջականության սկզբունքը Երևան–Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։ 

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը: