Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում նախատեսված դիվանագիտական համաժողովին

07.03.2022, 20:39
Նշենք, որ 1991 թ.-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ
Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում նախատեսված դիվանագիտական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում կմասնակցի դիվանագիտական ​​համաժողովին: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Ավելի վաղ Միրզոյանը հաստատել էր, որ թուրքական կողմն իրեն և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Անթալիայի համաժողովին, որը տեղի կունենա մարտի 11-13-ը:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991 թ.-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։

1993 թ.-ին Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ իր օդային և ցամաքային սահմանները։ Օդային սահմանը բացվել է 1995 թ.-ին միջազգային հանրության ճնշման ներքո։ Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ է քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը։

1991 թ.-ից ի վեր երկկողմ հարաբերությունները կարգավորելու մի շարք փորձեր են արվել, որոնք Թուրքիայի դիրքորոշման պատճառով արդյունք չեն տվել։

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.-ի աշնանը նախաձեռնել է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Արձանագրություն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։–0–