Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Մնացականյանը չի բացառել ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման հավանականությունը. Փաշինյան-Ալիև հանդիպումը հարցականի տակ է

29.01.2019, 17:55
Զոհրաբ Մնացականյանը չի բացառել ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հավանականությունը` փետրվարին կայանալիք Մյունհենի անվտանգության համաժողովի շրջանակում:
Մնացականյանը չի բացառել ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման հավանականությունը. Փաշինյան-Ալիև հանդիպումը հարցականի տակ է

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառել ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հավանականությունը` փետրվարին կայանալիք Մյունհենի անվտանգության համաժողովի շրջանակում: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում կազմակերպել էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։

«Գիտեմ, որ ըստ ժամանակացույցի` այդ ժամանակ գտնվելու եմ Մյունհենում և հասկանում եմ, որ իմ գործընկերը նույնպես նախատեսում է լինել այնտեղ», - ասաց Մնացականյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արդեն չորրորդ ոչ պաշտոնական հանդիպման հավանականությանը, ապա Զոհրաբյանն ասաց, որ չի կարող հաստատել, որ Փաշինյանը գտնվելու է այդ ժամանակ Մյունհենում: 

Հունվարի 22–ին Դավոսում կայացավ Փաշինյան–Ալիև երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը, որը տևեց մոտ մեկուկես ժամ։ Փաշինյանը նշեց, որ բանակցությունների բովանդակությունը կապված էր բանակցային գործընթացի պատմության հետ, ինչպես նաև քննարկվել են բանակցությունների գործընթացի կարգավորման հնարավորությունները։ –0–