Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Մոսկվայում չափազանց դժգոհ են. ՌԴ-ի մասին Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններն անընդունելի են

04.09.2023, 18:56
Իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում չափազանց դժգոհ են
Մոսկվայում չափազանց դժգոհ են. ՌԴ-ի մասին Փաշինյանի և ՀՀ ԱԳՆ-ի հայտարարություններն անընդունելի են
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում չափազանց դժգոհ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվայում չափազանց դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններից իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում և օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԳՆ մեկնաբանությունից և դրանք անընդունելի են համարվում իրենց տոնով ու բովանդակությամբ՝ սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու նկատառումով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Փաշինյանը La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից»:

Աղբյուրը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, սակայն Երևանը չպետք է դառնա Արևմուտքի գործիքը՝ Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար

«Փաստորեն, Ռուսաստանին փորձում են արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ ընդ որում օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Սակայն դա պետք է լինի երկկողմանի երթևեկությամբ փողոց. Հայաստանը ևս չպետք է դառնա Ռուսաստանին դուրս մղելու Արևմուտքի գործիքը», - ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես իրավահավասար, փոխշահավետ և արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային խորհուրդ էր տվել չբարդացնել իրավիճակը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցում ռուս խաղաղապահների անգործության ֆոնին։-0-