Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ

04.10.2023, 10:17
Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ։

Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 2016-2017 թթ նա աշխատել է որպես մարդու իրավունքների ազգային փորձագետ Եվրոպայի խորհրդում: 2019 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում, իսկ 2022 թվականի հունվարից մինչև 2023 թվականի ապրիլը եղել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։–0–