Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+33

Նիդերլանդները դեսպանատուն կհիմնեն Հայաստանում

15.11.2019, 12:00
Նիդերլանդները դիվանագիտական առաքելություն կհիմնեն Հայաստանում։
Նիդերլանդները դեսպանատուն կհիմնեն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նիդերլանդները դիվանագիտական առաքելություն կհիմնեն Հայաստանում։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի Twitter–ի էջում։

Նիդերլանդների խորհրդարանը կողմ է քվեարկել ՀՀ–ում երկրի դեսպանատուն հիմնելու որոշմանը։

«Մենք ողջունում ենք Նիդերլանդների խորհրդարանի դիրքորոշումը Երևանում դիվանագիտական առաքելություն բացելու հարցում։ Այս քայլը ՀՀ–ում ընթացող ժողովրդավարական գործընթացներին աջակցելու դրսևորում է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ԱԳՆ–ից, դեսպանատան աշխատանքը կամրապնդի Հայաստանի և Նիդերլանդների միջև գոյություն ունեցող վաղեմի գործընկերական հարաբերությունները։–0–