Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նիկոլ Փաշինյանը և ՌԴ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը

13.08.2019, 15:50
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Երևանում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Նիկոլ Փաշինյանը և ՌԴ ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Երևանում ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: 

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը, Փաշինյանը և Պատրուշևը քննարկել են հայ–ռուսական համագործակցության զարգացման հարցերն անվտանգության ոլորտում, տնտեսական և ներդրումային համագործակությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցության հարցերը միջազգային կազմակերպություններում:

Կողմերը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում` մարդասիրական օգնության ցուցաբերումը սիրիացի ժողովրդին և Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնումը:

Պատրուշևը Երևան է ժամանել նախօրեին` Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջև խորհրդակցություններին մասնակցելու և անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը քննարկելու համար:-0-