Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

11.03.2020, 16:15
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Գերատեսչության հաղորդմամբ, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-