Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Օրվա 6–րդ պաշտոնանկությունը․ Բադասյանը ևս հեռացավ ՊԵԿ նախագահի պաշտոնից

18.11.2024, 13:04
Ռուստամ Բադասյանը հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին
Օրվա 6–րդ պաշտոնանկությունը․ Բադասյանը ևս հեռացավ ՊԵԿ նախագահի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ռուստամ Բադասյանը հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։ 

Կոմիտեի լրատվական բաժինը հրապարակել է Բադասյանի ուղերձը։ 

«Սիրելի հարկ վճարողներ, 

Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում։ 

Վստահ եմ, որ կատարված աշխատանքը՝ թե՛ ավելի հասանելի ծառայություններ ապահովելու, թե՛ հարկային կարգապահությունն ամրապնդելու մասով, տվել է և կտա իր արդյունքները, երբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կգիտակցի հարկ վճարելու կարևորությունը մեր պետության կայացման գործում։ 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ աշխատանքի համար ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին։ 

Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ։ 

Շնորհակալ եմ կատարված աշխատանքի համար և մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ», – նշված է ուղերձում։ 

Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2021թ․–ի օգոստոսի 4–ին։  

Այսօր ավելի վաղ իրենից պաշտոններից հրաժարականի դիմումներ են ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։