ՊԲ–ն չի ճնշել Բաքու–Թբիլիսի օդանավի GPS տեղորոշման համակարգը. Արցախից հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
19.09.2023,
10:55
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28–ից ժամը 20։34–ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու–Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։
«Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանության նախարարությունից հիշեցրել են, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։–0–