Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՊՆ. Ադրբեջանն օրվա մեջ երկրորդ անգամ կրակ է բացում Երասխի ուղղությամբ

14.06.2023, 14:23
Հայկական կողմում տուժածներ չկան
ՊՆ. Ադրբեջանն օրվա մեջ երկրորդ անգամ կրակ է բացում Երասխի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Հայկական կողմում տուժածներ չկան:

Այսօր ավելի վաղ ՊՆ–ն հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:–0–