Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-6

ՊՆ.Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի ուղղությամբ, առավոտյան էլ` Երասխի հատվածում

26.07.2021, 12:32
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների
ՊՆ.Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Գեղարքունիքի ուղղությամբ, առավոտյան էլ` Երասխի հատվածում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Հայկական կողմից տուժածներ չկան։

«Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–