Рейтинг@Mail.ru
USD
377.86
EUR
439.56
RUB
4.8543
GEL
138.73
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՊՆ․ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ

20.07.2021, 00:41
Երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը
ՊՆ․ Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է ականանետեր, ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-