Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+24

ՊՆ. Ադրբեջանը նախօրեին երեկոյան կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

11.10.2022, 10:52
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան
ՊՆ. Ադրբեջանը նախօրեին երեկոյան կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-