Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՊՆ. Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ

05.10.2020, 19:10
Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ
ՊՆ. Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 200-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-