ՊՆ. Արցախում մարտերը շարունակվում են, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում
04.10.2020,
20:27
ՊՆ–ից հայտնում են, որ Արցախում մարտերը շարունակվում են, առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում
ԵՐԵՎԱՎ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության», – նշել է նա:–0–