Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՊՆ. Արցախյան պատերազմի սկզբից ի վեր տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել

07.10.2020, 23:57
ՊՆ. Արցախյան պատերազմի սկզբից ի վեր տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել
ՊՆ. Արցախյան պատերազմի սկզբից ի վեր տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արցախում պատերազմի սկզբից ի վեր, տարածքների ընդհանուր կազմը շատ չի փոխվել, չորեքշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը շատ արագ փոխվում է, շատ դժվար է ասել, թե քանի քառակուսի մետր ենք վերահսկում: Որոշ ուղղություններով, հնարավոր է, որ մենք նահանջել ենք, ինչ-որ բան թողել, ինչ-որ տեղ վերախմբավորվել: Երբեմն ավելի գրագետ է կողքից, հետևից անցնելը», - ասաց նա:

Հովհաննիսյանը հայտնեց, որ քառակուսի մետրի առումով ընդհանուր կազմաձևը շատ չի փոխվել՝ ավելացնելով, որ հարավային ուղղությամբ բուռն մարտեր են ընթանում, «և ամեն ինչ կարող է պատահել»:-0-