ՊՆ. ՀՀ արևելյան սահմանագոտում մարտերը շարունակվում են, հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, կան զոհեր ու վիրավորներ
16.11.2021,
16:55
ՊՆ–ից հայտնում են, որ ՀՀ արևելյան սահմանագոտում մարտերը շարունակվում են, հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, կան զոհեր ու վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ժամը 16։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Մարտերը շարունակվում են, դրանց ինտենսիվությունը չի թուլացել։–0–