Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+11

ՊՆ. Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ

11.05.2023, 19:19
Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
ՊՆ. Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:–0–