Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՊՆ–ից հաստատում են. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի մարմին

20.09.2022, 13:47
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 32 զինծառայողի մարմին
ՊՆ–ից հաստատում են. Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի մարմին
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 95 զինծառայողի մարմին։

Այս տեղեկատվությունը «ԱՌԿԱ»–ին հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17–ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 32 զինծառայողի մարմին։

 Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-