Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

ՊՆ. մարտական գործողությունների տարածքներում վերսկսվել է անհայտ կորածների որոնումը, տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում

15.11.2020, 19:28
Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում
ՊՆ. մարտական գործողությունների տարածքներում վերսկսվել է անհայտ կորածների որոնումը, տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 14-ին, մինչև ուշ գիշեր, ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ, մարտական գործողությունների անցկացման տարածքներում շարունակվել են գտնվելու վայրը դեռևս անհայտ զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքները, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան ՍտեփանյանըFacebook–յան իր էջում։

Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։

«ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ խաղաղապահ զորախմբի, ԿԽՄԿ-ի, Արցախի պաշտպանության բանակի և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են` ներառելով ավելի ընդգրկուն աշխարհագրական տարածք», – նշել է Ստեփանյանը։

ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ սկսվել է լրացուցիչ մասնագիտական թիմերի նախապատրաստություն` առաջիկա օրերին մարտական գործողությունների անցկացման տարածքներում ծավալուն աշխատանքներ իրականացնելու նպատակով։–0–