Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊՆ-ն հերքում է գեներալ-լեյտենանտ Վարդանյանի՝ նախարարի խորհրդական նշանակվելու մասին լուրերը

02.08.2024, 12:18
ՊՆ–ից նաև նշում են, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն
ՊՆ-ն հերքում է գեներալ-լեյտենանտ Վարդանյանի՝ նախարարի խորհրդական նշանակվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ», – ասվում է հայտարարության մեջ։

ՊՆ–ից նաև նշում են, որ պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:

«Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», – նշում են ՊՆ–ից։