Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

ՊՆ-ն հրապարակել է այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

01.09.2023, 18:29
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում
ՊՆ-ն հրապարակել է այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները:

Զոհված զինծառայողներն են Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը, Նարեկ Կարենի Պողոսյանը:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:-0-