ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, սահմանի որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
«Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով», – հայտնում են ԱԱԾ–ից:
Նշենք, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմա Թաթոյան հայտնել էր, որ ադրբեջանցիները կրակում են տարբեր տրամաչափի զինատեսակներից Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ։ ՄԻՊ–ը նաև կադրեր են հրապարակել դեպքի վայրից։–0–