ՊՆ. շարունակվում են Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները
11.04.2023,
14:37
ՀՀ ՊՆ–ն ապրիլի 10–ին հայտնել էր, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Շարունակվում են Նախիջևանից Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Միաժամանակ նա ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց։
ՀՀ ՊՆ–ն ապրիլի 10–ին հայտնել էր, որ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», սահմանափակ տեսանելիության և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող է մոլորվել։–0–