Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին․ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
29.10.2024,
13:23
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։
Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: