Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

16.12.2024, 15:16
Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր
Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ 

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, վարժական ծրագրեր, խորհրդատվություն, ռազմատեխնիկական հարցեր: 

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: 

Կողմերը ներկայացրել են իրենց մոտեցումներն այդ հարցերի շուրջ: