Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Փառուխի թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում. վարչապետ

07.04.2022, 17:08
Փաշինյանն անդրադարձավ նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը
Փառուխի թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ նախօրեին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը։ 

Վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկվել է Արցախի անվտանգային միջավայրի վատթարացումը, մասնավորապես՝ Փառուխի դեպքերը, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականին։ 

«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք», – ասաց Փաշինյանը` կրկնելով այս թեմայի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։ 

«Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար»,- նշեց նա` կարևորելով իրադարձությունների զարգացման թատերաբեմում ՌԴ խաղաղապահների գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետագա հետաքննության իրականացումը: 

«Այդ մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասաց Փաշինյանը։

Ինչպես հայտնի դարձավ նախօրեին, բրյուսելյան հանդիպման արդյունքում Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Նրանք հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:-0-