Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Փաշինյան. Հայաստանը չի դիտարկում հակամարտության գոտի միջազգային խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

30.09.2020, 15:00
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել իր անվտանգությունը` ՀԱՊԿ–ի մասնակցությամբ կամ առանց նրա
Փաշինյան. Հայաստանը չի դիտարկում հակամարտության գոտի միջազգային խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով, Հայաստանը բոլոր մեթոդներով կապահովի իր անվտանգությունը, գրում է «Կոմերսանտը»։

«ՀԱՊԿ դիմելը քաղաքական հարց է։ Շատ դժվար է խոսել սահմանների մասին, թե երբ է եկել դիմելու ժամանակը։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ–ի հետ, սակայն կոնկրետ ընթացակարգեր գործի դնելն այլ հարց է։ Հայաստանի ԶՈւ–ն ի վիճակի է պաշտպանել երկրի անվտանգությունը», – ասել է Փաշինյանը Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

ՀԱՊԿ–ը տարածաշրջանային միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է ապահովել կազմակերպության անդամների հավաքական և ազգային անվտանգությունը։ Կազմակերպության մեջ ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։ 

Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկվում են անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները` կախված իրավիճակից և քաղաքական ընդհանուր համատեքստից։

«Մենք սերտորեն համագործակցում ենք կազմակերպության մեր գործընկերների հետ, տեղեկացնում ենք ստեղծված իրավիճակի մասին։ Սակայն Հայաստանը պատրաստ է ապահովել իր անվտանգությունը` ՀԱՊԿ–ի մասնակցությամբ կամ առանց նրա», – ասել է նա։

Նրա խոսքով, Հայաստանը չի դիտարկում հակամարտության գոտի միջազգային խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը։

«Մեր օրակարգում նման հարց չկա», – ընդգծել է Փաշինյանը։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–