Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+34

Փաշինյան. ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ

22.09.2023, 10:38
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ–ում իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան
Փաշինյան. ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԼՂ–ում իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

«Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկությունների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան ու դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք։ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ իրավիճակը դինամիկ ու փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկատվությունը կարող է կես ժամից փոխվել:–0–