Փաշինյան․ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ (ՎԻԴԵՈ)
19.02.2024,
10:41
Փաշինյանը նշել է, որ ստեղծվել է բարդ իրավիճակ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Փաշինյանը նշել է, որ ստեղծվել է բարդ իրավիճակ:
«Մեր դիրքորոշումն էլ է բարդ: Այն, որ մենք Ալմաթիի հռչակագիրն ընդունում ենք որպես մեզ համար, բայց այն մենակ մեզ համար չէ: Ալմաթիի հռչակագիրն ընդունել են Խորհրդային Միության 13 հանրապետություն, այդ թվում՝ Ռուսաստանը և Ուկրաինան: Ուկրաինայի հարցում մեր ընկալումն այն է, որ Ալմաթիի հռչակագիրն է մեր անկախությունները ճանաչելու, տարածքային ամբողջականությունները ճանաչելու հիմքը: Մեր տրամաբանությամբ նույնը պետք է գործի նաև Ուկրաինայի պարագայում, որովհետև այդ թուղթը վերաբերում է բոլորիս: Եվ եթե դա քանդում ենք, ուրեմն կարա քանդվի ամեն ինչ», – ասել է Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ շատ վաղուց ասել է՝ Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։
«Սա մեր անկեղծ դիրքորոշումն է: Առաջին անգամ այս մասին ասել եմ երկու տարի առաջ և շատ ցավում ենք, որ չենք կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։ Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է»,- ասել է Փաշինյանը։–0–