Փաշինյան. «Չեմ կարող ասել, թե բանակցային գործընթացում հեղափոխություն է տեղի ունեցել»
29.03.2019,
23:17
Հայաստանի վարչապետն ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ավստրիահայ համայնքի հետ ունեցած զրույցի ընթացքում ասաց, որ բանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետն ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ավստրիահայ համայնքի հետ ունեցած զրույցի ընթացքում ասաց, որ բանակցային գործընթացում հեղափոխություն տեղի չի ունեցել:
Ուրբաթ Վիեննայում կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, սկզբում` ընդլայնված կազմով` ԱԳՆ ղեկավարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, այնունեհտև` առանձնազրույցի ձևաչափով, որից հետո երկրների առաջնորդներին կրկին միացել են արտգործնախարարները և համանախագահները:
«Ընդհանուր առմամբ կարևոր եմ համարում այսօրվա հանդիպումը։ Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին և խոսել այն գործընթացի, մասին, ինչի մասին ես առիթ ունեցա խոսել Ստեփանակերտում և իմ ունեցած ասուլիսի ընթացքում»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ դրական է գնահատում հանդիպումը և հույս ունի, որ Ալիևը նույն կարծիքին է:
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության` եթե ես դրական եմ գնահատում հանդիպումը, դա չի նշանակում, որ այդ հանդիպման կամ բանակցությունների ընթացքում ինչ-որ մեկը հաղթել է կամ պարտվել: Սա կարևոր է ընդգծել»,- ասել է նա:
Նրա խոսքով, մինչ օրս այսպիսի մոտեցում էր տարածված հանդիպումների հանդեպ:
Փաշինյանը միաժամանակ կարևորել է կողմերից յուրաքանչյուրի այն ընկալումը, որ իրենք գործ ունեն բարդ խնդրի հետ:
Փաշինյանը մարտի 12-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն տարընթերցումներ բացառող ձևակերպումներ: Նա նաև հայտնել է, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին քմահաճույք կամ նախապայման չէ, այլ վկայում է դրա առանցքային նշանակության մասին: -0-