Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Փաշինյան. չի լինի, որ և′ խաղաղություն լինի, և ստատուս քվոն պահպանվի (ՎԻԴԵՈ)

21.04.2023, 22:45
Դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը մեզ պարզ ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում
Փաշինյան. չի լինի, որ և′ խաղաղություն լինի, և ստատուս քվոն պահպանվի (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում պարզաբանեց, թե ինչու Հայաստանը չի ճանաչել արցախի անկախությունը:

«Ասում են՝ ինչո՞ւ չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Շատ պարզ պատճառով՝ որովհետև դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը մեզ պարզ ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ժամանակ ֆեյսբուք չի եղել, որ բոլորը կիսվեն ու տարածեն: Եվ դրա համար էր Տեր-Պետրոսյանն ասում՝ այս հարցին փորձագետներ, 6 հոգի են տիրապետում: Որովհետև այն ժամանակ այդ նիստերն ուղիղ նայել հնարավոր չէր», - ասաց Փաշինյանը:

«Երեկ մեր գործընկերը խոսեց «անջատում հանուն փրկության» կոնցեպտի մասին: Ժողովուրդ, անջատում ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ց անջատում, ումի՞ց անջատում: Անգլերեն՝ remedial secession: Ես այսօր առավոտյան բացեցի Օքսֆորդի բառարանը` secession բառի բացատրությունը լսելու: Այն է՝ «the fact of an area or group becoming independent from the country or larger group that it belongs to», հայերեն՝ «տարածքի կամ խմբի անկախանալու փաստը պետությունից կամ ավելի մեծ խմբից, որին նա պատկանում է»: Հասկանո՞ւմ եք: Մենք այս փաստերի հետ չենք առերեսվել: Այստեղից են մեր բոլոր պրոբլեմները: Մենք չենք առերեսվել 1996 թվականի Լիսաբոնի հետ, դրանից առաջվա փաստաթղթերի հետ, մենք մեզ խաբել ենք: Մենք մեզ խաբել ենք: Եվ սա իմ ամենամեծ սխալն է: Որովհետև, տեսեք, երբ մենք 2018 թվականին էլ, դրանից առաջ էլ, որտեղ գնում էինք ծնունդ, կնունք, ամեն տեղ մարդիկ անպայման խմում էին խաղաղության կենացը: Անպայման: Մենք ժողովրդի այս ուղերձը չլսեցինք և չասեցինք՝ ժողովուրդ, գիտեք ինչ, չի լինի, որ և՛ խաղաղություն լինի, և՛ ստատուս քվոն պահպանվի: Չի լինի նման բան: Երբ մենք ասում ենք խաղաղություն, ասում ենք՝ դե խաղաղություն, այսպես ձգենք էլի: Եվ, իմիջիայլոց, բանակցային այն տակտիկան, որ «վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը», դրա մասին էր: Իրենք որ ասում են հաջող դիվանագիտություն՝ նկատի ունեն, որ իրենք հաջող ժամանակ են ձգել: Բայց՝ ա) իրականում ժամանակը մենք չենք ձգել, այլ ձգել է Ադրբեջանը, և բ) 2018 թվականին էլ ժամանակ ձգելու տեղ չկար: Դա է եղել և շարունակում մնալ մեր ամենամեծ սխալը», - ընդգծեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:-0-