Փաշինյան․ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում ծառայություն են իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը
02.05.2024,
10:43
Փաշինյանը հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածում սահմանի վրա Պաշտպանության նախարարության դիրքեր չի ունենա
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է՝ իրականացնել Հայաստանի Հանրապետության սահմանի պահպանությունը:
«Այսինքն՝ այդ հատվածում սահմանի վրա մենք Պաշտպանության նախարարության դիրքեր չենք ունենա: Ի՞նչ նկատի ունեմ, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ և այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև Պաշտպանության նախարարությունն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը», – ասել է Փաշինյանը։
Բողոքի ակցիաների մասին
Ապրիլի 20-ին Տավուշի մարզում Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ բողոքի ցույցեր են սկսվել, որոնք տարածվել են նաև այլ մարզերում և Երևանում։ Դրանց մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղիներ և բողոքի պաստառներ կախում կամուրջներին ու ճանապարհներին։ Ոստիկանությունը պարբերաբար ուժ է կիրառում և բերման է ենթարկում ցուցարարներին։
Փորձագիտական հանրությունը և ընդդիմությունը հայտարարում են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող պետական սահմանի սահմանազատման գործընթացի բացասական հետևանքների մասին՝ այն որակելով որպես միակողմանի զիջումներ։ Կառավարության պաշտոնյաները, ընդհակառակը, ձեռքբերում են համարում այն, որ Ադրբեջանը ճանաչեց Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ասում են, որ այս գործընթացի արդյունքը պետք է լինի խաղաղության պայմանագիրը Երևանի և Բաքվի միջև:
Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին
Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:
Ապրիլի 23–ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։