Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյան.կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի համար

24.08.2021, 12:34
ՀՀ վարչապետը նշել է, որ որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի  տարածքով միջանցքի ստեղծման մասին
Փաշինյան.կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով, որ կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար։

«Բազմիցս ասել եմ, որ ո՛չ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներով, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա ՀՀ տարածքով միջանցքի ստեղծման մասին: Խոսքն ուրիշ բանի մասին է՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա Ռուսաստանի,  Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր արևմտյան շրջանների, Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար», -ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց նաև, որ կոմունիկացիաների բացման թեման ռիսկեր է պարունակում Հայաստանի պետական շահերի համար։

«Մենք չենք հերքել ու չենք հերքում, որ կոմունիկացիաների բացման թեման որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի պետական շահերի համար, և սա է պատճառը, որ կառավարության ծրագրում նշել ենք, որ ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը, միաժամանակ, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։-0-