Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյանն Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

11.09.2023, 21:25
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը
Փաշինյանն Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ:

Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչի կապակցությամբ մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։-0-