Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը

01.12.2020, 14:30
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./ԱՌԿԱ/.Նախօրեին կայացել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդվում է ՌԴ կառավարության կայքում:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրության է արժանացել Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման ընթացքում Ռուսաստանի մասնակցությանը, այդ թվում տարածաշրջանում փախստականների և տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրների լուծմանը:

Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համատեղ աշխատանքի թեմային: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում Միշուստինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով:-0-