Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+34

Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հետ եռակողմ համագործակցության հարցեր կքննարկի

21.03.2024, 11:58
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Փաշինյանի, Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հետ եռակողմ համագործակցության հարցեր կքննարկի
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին։–0–