Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Փաշինյանը Ղախաստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

08.12.2023, 13:15
Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը
Փաշինյանը Ղախաստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր:

Ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:

Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: Ղազախստանի նախագահն ընդունել է հրավերը:-0-