Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը Լուկաշենկոյին ասել է, որ չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

14.11.2023, 13:44
Լուկաշենկոն զանգել է Փաշինյանին
Փաշինյանը Լուկաշենկոյին ասել է, որ չի մասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:-0-