Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Փաշինյանը Մեդվեդևի հետ քննարկել է Երևանում ապրիլի 30–ին նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

20.03.2019, 15:33
Փաշինյանը Մեդվեդևի հետ քննարկել է հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող ակտուալ հարցեր։
Փաշինյանը Մեդվեդևի հետ քննարկել է Երևանում ապրիլի 30–ին նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկել է Երևանում ապրիլի 30–ին նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ապրիլի 30–ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը, ինչպես նաև հայ–ռուսական հարաբերություններին վերաբերող մի շարք ակտուալ հարցեր», – նշվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ակնկալվում է, որ Մեդվեդևը կմասնակցի Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։–0–