Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի Արցախի հարցով հայտարրությունների իրականացումն ու տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերը

11.10.2021, 15:37
Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի Արցախի հարցով հայտարրությունների իրականացումն ու տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ 

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:–0–