Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը

24.06.2021, 22:11
Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

«Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:–0–