Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը
07.01.2022,
19:46
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
Ղազախստանում ստեղծված իրավիճակի մասին
Հունվարի սկզբից բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին Ղազախստանում, Մանգիստաուսկի շրջանի երկու քաղաքների բնակիչներն իրենց բողոքն էին արտահայտում հեղուկ գազի գների կրկնակի թանկացման դեմ: Ալմաթիում հունվարի 4-ին և 5-ին տեղի ունեցան բախումներ ուժայինների հետ, ոստիկանությունը կիրառեց գազ և լուսաձայնային նռնակներ: Ղազախստանի տարածքում անջատվեց ինտերնետը, ժամանակավորապես դադարեցվեց մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը:
Հունվարի 5-ի գիշերը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցրեց մի շարք մարզերում, իսկ հետո նաև Ղազախստանի ամբողջ տարածքում: Հունվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական տվեց, Տոկաևը մեղադրեց նրանց նման իրավիճակի ստեղծման մեջ և գլխավորեց Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին: Նույն օրը Տոկաևը դիմեց ՀԱՊԿ գործընկերներին՝ խնդրելով աջակցել ճգնաժամի պայմաններում: Հունվարի 6-ին Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զորակազմերը, որոնց կազմում ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի Զինված ուժերը:
Հունվարի 7-ին Ղազախստանի իշխանությունները հայտարարեցին ահաբեկչական վտանգի կրիտիկական՝ կարմիր մակարդակ ամբողջ հանրապետության տարածքում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են անկարգությունների 26 մասնակցի, ավելի քան 3 հազար մարդ ձերբակալվել է: ՆԳՆ-ի տվյալներով, անկարգությունների հետևանքով մահացել է 18 իրավապահ, տուժել է 748 ոստիկան և Ազգային գվարդիայի զինծառայող:-0-