Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Փաշինյանը` ՌԴ վարչապետին. Երևանի և Մոսկվայի առաջ ծառացած են ընդհանուր մարտահրավերներ, բայց կան նաև ընդհանուր հնարավորություններ

20.04.2022, 15:28
Փաշինյանը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական խորհուրդը պետք է դառնա հիմնական հարթակպայմանավորվածությունների իրականացման համար
Փաշինյանը` ՌԴ վարչապետին. Երևանի և Մոսկվայի առաջ ծառացած են ընդհանուր մարտահրավերներ, բայց կան նաև ընդհանուր հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանի և Մոսկվայի առաջ ծառացած են ընդհանուր մարտահրավերներ, բայց կան նաև ընդհանուր հնարավորություններ։

«Երեկ մենք Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջկառավարական խորհուրդը պետք է դառնա հիմնական հարթակ այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել տնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Ընթացիկ իրավիճակում մենք ունենք ընդհանուր մարտահրավերներ, բայց կան նաև հնարավորություններ, որոնք պետք է արձանագրել և փորձել օգտագործել», – հայտարարել է Փաշինյանն այսօր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը Հայաստանի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունների համար, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նա նաև հայտարարել է, որ նախօրեին Պուտինի հետ կայացած բանակցությունների ժամանակ ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ։–0–