Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին
24.01.2025,
10:31
Փետրվարի սկզբին նախատեսվում է Փաշինյանի այցն ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի սկզբին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:
Գագաթնաժողովին ՀՀ վարչապետը հանդես կգա ելույթով: